![]() |
|||
02.04.2008
Հայաստանի Ջեսափի թիմի անդամները կհանդիպեն ԱՄՆ հայ համայնքի հետ
«2008թ. Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող ճանաչված Երևանի պետական համալսարանի թիմը սույն թվականի ապրիլի 6-12-ը կմասնակցի մրցույթի միջազգային մրցափուլին, որը կանցկացվի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում:
Մրցույթի միջազգային մրցափուլի ընթացքում թիմը հյուրընկալվելու է Ամերիկայի հայ իրավաբանանների միության անդամ, Հայաստանի Ջեսափի ակումբի բարեկամ պրն Ռոբերտ Ռումյանի տանը: Մրցույթի ավարտից հետո տեր և տիկին Ռոբերտ և Մարո Ռումյաննների կողմից կազմակերպվելու է ընթրիք՝ «2008թ. Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթին Հայաստանը ներկայացնող թիմին հայ համայնքին ներկայացնելու, ինչպես նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի լավ աշխատանքը խրախուսելու և աջակցելու համար հայ համայնքից ֆինանսական օժանդակություն հանգանակելու նպատակով:
Մրցույթի հայաստանյան մրցափուլի կազմակերպիչների և բոլոր ջեսափականների անունից թիմին մաղթում ենք հաջողություն՝ այս հեղինակավոր մրցույթում Հայաստանը լավագույնս ներկայացնելու և բարձր արդյունքներով հայրենիք վերադառնալու համար: