![]() |
|||
03.04.2007
2007 թ.-ի Ջեսափի մրցույթի միջազգային մրցափուլի արդյունքները
Ավարտվեց «2007 Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթը: Մրցույթի միջազգային մրցափուլում, որը կայացավ 2007թ.-ի մարտի 25-ից 31-ը Վաշինգթոնում, Հայաստանը ներկայացնում էր Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ներկայացնող թիմը, որը այս տարի հաղթել էր հայաստանյան մրցափուլում:
Միջազգային մրցափուլի ընթացքում հանդես գալով երկու անգամ որպես հայցվոր մեր թիմը հանդիպել է Լեհաստանի ու Կանադայի թիմերի հետ և տարել երկու հաղթանակ: Նախնական մրցափուլերում մեր թիմի հանդիպումները Մեքսիկան և Բելգիան ներկայացնող թիմերի հետ, ցավոք, չեն պսակվել հաջողությամբ:
Ի դեպ մեր թիմի այս տարվա արդյունքները բավականին ոգևորող են: 2007 Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթում հայաստանյան թիմի արդյունքն այս տարի բավականին բարձր է` մեր թիմը 54-րդն է 94 երկրների շարքում:
Հարդի Դիլլարդի հայցադիմումների մրցույթում հայաստանյան թիմի հայցադիմումը զբաղեցրել է 33-րդ հորիզոնականը` ներկայացված 94 գրավոր աշխատանքների շարքում: Թիմը բավականին հաջող հանդես եկավ շատ ուժեղ մրցակիցների դեմ: Եթե նախնական մրցափուլերի հակառակորդները ավելի քիչ մրցունակ լինեին ապա մեր թիմի արդյումքը անհամեմատ բարձր կլիներ: Նախնական մրցափուլերի արդյունքը արտահայտում է Հայաստանյան թիմի հակառակորդների բարձր մակարդակը: Իսկ հայցադիմումների մրցույթի մեր թիմի արդյունքը տպավորիչ է:
«2007 Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի` Ջեսափի գավաթի Շերմանի և Սթերլինգի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցել են Սիդնեյի համալսարանի (Ավստրալիա) և Լոնդոնի Քինգս քոլեջի (Միացյալ Թագավորություն) թիմերը:
Եզրափակիչ փուլի հաղթող է ճանաչվել Սիդնեյի համալսարանի թիմը (Ավստրալիա), իսկ եզրափակիչ փուլի լավագույն բանախոս` նույն թիմի ներկայացուցիչ Լուկաս Բաստինը: