![]() |
|||
23.09.2008
«Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի նոր մրցաշրջան
«2009թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլը հայտարարվում է բացված:
Մրցույթի թեման, պաշտոնական կանոնները, պաշտոնական կանոնների փոփոխությունները և միջազգային մրցափուլի ժամանակացույցը տեղադրված են Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի պաշտոնական վեբ-կայքում: Շուտով կհրապարակվեն նաև հայաստանյան մրցափուլի ժամանակացույցը և ազգային կանոնները:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող թիմերը կարող են մրցույթի հայաստանյան մրցափուլի կազմակերպիչներին ներկայացնել հայտ՝ ներկայացնելով թիմի անդամների և մարզիչի անձնագրերի պատճենները, թիմի անդամների ուսանողական տոմսերի պատճենները, տեղեկանք առ այն, որ հանդիսանում են տվյալ բուհի ուսանողներ՝ նշելով ուսման տարին և թիմի անդամների ու մարզիչի կոնտակտային տվյալները (հասցե, հեռախոսահամար,, էլ. փոստ)՝ ք. Երևան, Նալբանդյան 7, բն. 2 հասցեով:
Հայտերը պետք է ներկայացվեն մինչև ս/թ-ի նոյենբերի 23-ի, երեկոյան 18։00։