![]() |
|||
13.10.2008
Ջեսափի մրցույթը ոչ միայն հնարավորություն է ստանալու գիտելիքներ, այլև ձեռք բերելու նոր բարեկամներ
Հայաստանում էր գտնվում Ամերիկայի հայ իրավաբանների ասոցիացիայի անդամ, նախկին նախագահ և Հայաստանի Ջեսափի ակումբի բարեկամ պարոն Ռոբերտ Ռումյանը իր տիկնոջ՝ Մարո Ռումյանի հետ:
Հոկտեմբերի 10-ին պարոն Ռումյանը կազմակերպել էր ընթրիք, որին հրավիրված էին նախորդ տարիներին Ջեսափի հայաստանյան մրցափուլում հաղթող թիմերի՝ իրենց տանը հյուրընկալված անդամները և Հայաստանում Ջեսափի մրցույթի կազմակերպիչները: Ընթրիքն անցավ բավականին ջերմ մթնոլորտում: Մասնակիցներն իրենց երախտիքի խոսքը հայտնեցին պարոն Ռումյանին վերջինիս հյուրընկալության, հոգատար վերաբերմունքի ու Ջեսափի մրցույթին անշահախնդիր աջակցելու համար:
Հոկտեմբերի 13-ին պրն Ռումյանը առանձին հանդիպում ունեցավ նաև Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի կազմակերպիչ Հյաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ղեկավարության հետ։ Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնվեց պրն Ռումյանին իր կողմից հայ երիտասարդ իրավաբաններին աջակցելու և հետագայում օգնելու պատրաստակամության համար, ինչպես նաև քննարկվեցին ամերիկահայ համայնքի շրջանակում Ջեսափի մրցույթը առավել հայտնի դարձնելուն ուղղված քայլեր, ինչն էլ հետագայում կստեղծի նոր բարեկամական կապեր հայ ջեսափականների ու ամերիկահայ համայնքի միջև: