![]() |
|||
03.02.2009
Կայացավ 2009թ.-ի Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի վիճակահանությունը
Ավարտին է մոտենում «Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլը։ Մրցույթի հայաստանյան բանավոր մրցափուլը տեղի կունենա 2009թ.-ի փետրվարի 7-ին և 8-ին։
Մալաթիա-Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, փետրվարի 7-ին, ժամը 10.00-15.30 ընկած ժամանակահատվածում կանցկացվեն նախնական երեք մրցափուլերը, իսկ փետրվարի 8-ին, ժամը 10.00-13.30 ընկած ժամանակահատվածում՝ չորրորդ նախնական և կիսաեզրափակիչ մրցափուլերը։
Մրցույթի եզրափակիչ մրցափուլը տեղի կունենա ՀՀ Վճռաբեկ դատարանում փետրվարի 8-ին, ժամը 15.00-14.30-ը, որին կհաջորդի մրցանակաբաշխությունը։
Փետրվարի 2-ին մրցույթի մասնակից թիմերի միջև անցկացվեց վիճակահանություն, որի արդյունքում պարզ դարձան թիմերի այն զույգերը, որոնք պետք է մրցեն չորս նախնական մրցափուլերի ընթացքում։