![]() |
|||
15.07.2009
Հայաստանի թիմը հինգերորդն է 2009թ.-ի «Ռիչարդ Բաքսթերի» անվանակարգի մրցույթում
«2009 Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլում հաղթող ճանաչված՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ներկայացնող թիմը, որն արժանացել էր «Ալոնա Էվանսի» անվան Լավագույն գրավոր աշխատանք մրցույթի տաս մրցանակներից հինգերորդին՝ արժանացել է ևս մեկ նշանակալի մրցանակի: Մեր թիմի պատասխանողի հայցադիմումը «հինգերորդ տեղ» մրցանակին է արժանացել մրցույթի միջազգային մրցափուլում լավագույն հայցվորի և լավագույն պատասխանողի գրավոր աշխատանքերին տրամադրվող Բաքսթերի մրցանակի անվանակարգում:
«2009 Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի «Ռիչարդ Բաքսթերի» անվան մրցանակի անվանակարգում մրցանակային տեղերի են արժանացել հետևյալ թիմերը՝
Լավագույն Հայցվորի հայցադիմում՝ Լոնդոնի Քինգզ քոլեջ (Միացյալ Թագավորություն):
Լավագույն Պատասխանողի հայցադիմում՝ Սիդնեյի համալսարան (Ավստրալիա):
Հայցվորի հայցադիմում
| տեղ | բուհ | երկիր |
| 1. | Լոնդոնի Քինգզ քոլեջ | Միացյալ Թագավորություն |
| 2. | Կոստա Ռիկայի համալսարան | Կոստա Ռիկա |
| 3. | Դենեվերի համալսարան | ԱՄՆ |
| 4. | Սիդնեյի համալսարան | Ավստրալիա |
| 5. | Լոս Անդեսի համալսարան | Կոլումբիա |
Պատասխանողի հայցադիմում
| տեղ | բուհ | երկիր |
| 1. | Սիդնեյի համալսարան | Ավստրալիա |
| 2. | Լոնդոնի Քինգզ քոլեջ | Միացյալ Թագավորություն |
| 3. | Լոս Անդեսի համալսարան | Կոլումբիա |
| 4. | Ութրեխտի համալսարան | Նիդերլանդներ |
| 5. | Երևանի Պետական Համալսարան | Հայաստան |