![]() |
|||
19.05.2009
Իրավաբան-ուսանողների հետ հանդիպումներին մասնակցում են նաև հայաստանյան մրցափուլի հաղթողները
Մրցույթի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներն սկսվեցին Եղեգնաձորի Գիտելիք համալսարանում նույն համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ սույն թվականի մայիսի 10-ին կայացած հանդիպում-սեմինարով:
Սեմինարը վարում էին «Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի ազգային կառավարիչ Արփինե Եղիկյանը, ազգային կառավարչի օգնական Մարիաննա Եղիազարյանը, մրցույթի 2009 թվականի հայաստանյան մրցափուլի հաղթող և Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը ներկայացնող թիմի անդամներ Տարոն Սիմոնյանը և Արմենուհի Գառգալոյանը:
Սեմիանարի նպատակն էր մի կողմից հայ իրավաբան-ուսանողներին ավելի մանրամասն ներկայացնել մրցույթը, մրցույթի պաշտոնական կանոնները, մյուս կողմից՝ ծանոթացնել նրանց մրցույթի նախորդ տարիների մասնակիցների փորձին, համակել Ջեսափի մրցույթի ոգով, որն արդեն տարիներ շարունակ իր շուրջն է համախմբում բազմաթիվ իրավաբան-ուսանողների աշխարհի բազմաթիվ երկրներից:
Սեմինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց մրցույթը, դրա ստեղծման պատմությունը, կազմակերպման ու անցակացման ընթացակարգերը, թիմային աշխատանքի կազմակերպման սկզբունքները: Մրցույթի նախորդ տարիների մասնակիցների կողմից լսարանին ներկայացվեց, թե ինչ դեր է խաղացել մրցույթն իրենց՝ որպես իրավաբանների կայացման համար, փոխանցվեցին մրցույթի ընթացքում ձեռք բերված փորձը, հմտություններն ու ոգին:
Տեղեկատվության տրամադրումից հետո Գիտելիք համալսարանի ուսանողության շրջանում սեմինարի թեմային վերաբերող բազմաթիվ հարցեր առաջացան, որոնք ստացան իրենց պատասխանները, նկատվեց մեծ հետաքրքրվածություն և մրցութին մասնակցություն ունենալու համակ ցանկություն: