![]() |
|||
21.09.2009
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության հետ համատեղ հայտարարում է «2010թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» միջազգային մրցույթի հայաստանյան մրցափուլի սկիզբը:
Մրցույթը կանցկացվի 2 մրցափուլով՝ ազգային և միջազգային: Ազգային մրցափուլում հաղթող ճանաչված թիմը 2010թ.-ի մարտի 21-27-ը հնարավորություն կունենա մասնակցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանալիք «2010թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի միջազգային մրցափուլին:
Մրցույթի հայաստանյան մրցափուլին մասնակցության հայտ կարող են ներկայացնել ՀՀ բուհերի իրավաբանական ֆակուլտետների և իրավաբանական բուհերի՝ 2-5 ուսանողներից կազմված թիմերը (յուրաքանչյուր բուհից մեկական թիմ):
Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել թիմի անդամների և մարզիչի անձնագրերի պատճենները, թիմի անդամների ուսանողական տոմսերի պատճենները, տեղեկանք առ այն, որ թիմի անդամներիը հանդիսանում են տվյալ բուհի ուսանողներ՝ նշելով ուսման տարին, ինչպես նաև թիմի անդամների և մարզիչի կոնտակտային տվյալները (հասցե, հեռախոսահամար, էլ. փոստի հասցե):
Մրցույթին մասնակցության գրանցման վճարը 160 ԱՄՆ դոլար է: Գրանցման վճարը փոխանցելու կամ գրանցման վճարից ազատվելու խնդրանքով թիմերը կարող են դիմել ILSA- ի Գործադիր տնօրենին՝ էլ. փոստի՝ jessup@ilsa.org հասցեով:
Մրցույթի մասնակցության համար նյութերի փաթեթը՝ Պաշտոնական կանոններ, Հատուկ Համաձայնագիր, Ժամանակացույց, էլեկտրոնային տարբերակով կարող եք ստանալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գրասենյակից, հետևյալ հասցեով՝ Նալբանդյան 7, բն 2, ինչպես նաև հայաստանյան մրցույթի պաշտոնական վեբ կայքից՝ www.jessup.am հասցեով:
Մրցույթի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակից՝ մրցույթի ազգային կառավարիչ Արփինե Եղիկյանից (էլ. փոստ՝ info@jessup.am), հետևյալ հեռախոսահամարներով՝ (+374 10) 54 01 99, 58 02 99:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետը 2009թ. նոյեմբերի 27-ն է: