![]() |
|||
18.03.2010
Հայաստանյան մրցափուլում հաղթանակած թիմը մեկնեց Վաշինգթոն
2010թ.-ի մարտի 18-ին «2010 Ֆ. Ջեսափի անվան դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլում հաղթող ճանաչված Ռուս-հայկական սլավոնական համալսարանը ներկայացնող թիմը մեկնեց Վաշինգթոն՝ սույն թվականի մարտի 21-27-ը մասնակցելու մրցույթի միջազգային մրցափուլին:
Թռիչքի նախորդ օրը հաղթող թիմն հյուրընկալվեց ՀԵԻԱ Երևանյան գրասենյակ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջազագյին մրցափուլի հետ կապված մի շարք խնդիրներ: Ներկաները կիսվեցին մրցույթի հայաստանյան մրցափուլին առնչվող իրենց տպավորություններով, կարծիքներով և առաջարկներով:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան մաղթում է հաջողություն Հայաստանն այս տարի Վաշինգթոնում ներկայացնող թիմին՝ ակնկալելով լավագույն արդյունք: