![]() |
|||
19.03.2010
Սեմինար Մ․ Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում
Երեկ՝ 2010 թ.-ի մարտի 18-ին, «Ֆ. Ջեսափի անվ. դատախաղ» մրցույթի ազգային կառավարիչ Մարիաննա Եղիազարյանը, ՀԵԻԱ Երևանի մասնաճյուղի իրավաբան Սոնա Հարությունյանը, «ՀԵԻԱ» Գյումրու մասնաճյուղի գրասենյակի իրավաբան/ ղեկավար Գայանե Գևորգյանը հանդիպեցին Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ղեկավարության և ուսանողության հետ: Հանդիպման նպատակը Ջեսափի մրցույթի ներկայացմանը նվիրված սեմինարի անցկացումն էր:
Սեմինարին ներկա էին բուհի երրորդ և չորրորդ կուրսերի իրավաբան ուսանողները, այդ թվում՝ «2010 Ֆ. Ջեսափի անվան դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլում «Լավագույն մարզային թիմ» անվանակարգում հաղթող ճանաչված Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը ներկայացնող թիմի անդամները:
Սեմինարի ընթացքում հանդիսավոր կերպով վերջիններիս հանձնվեց համապատասխան հավաստագիրը:
Ուրախալի է, որ այս բուհում Ջեսափի մրցույթին մասնակցելը դարձել է բարի ավանդույթ: Դեկան պարոն Հայրապետյանը ևս մեծապես խրախուսում էր միջազգային իրավունքն ուսումնասիրելու նկատմամբ բուհի ուսանողության շրջանում նկատվող շահագրգռվածությունը: Իսկ Ջեսափի մրցույթին մասնակցությունը, անշուշտ, դրա լավագույն եղանակն է Հայաստանում: