![]() |
|||
19.03.2010
Մեկնարկել են «2011 Ֆ. Ջեսափի անվան դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի կազմակերպչական աշխատանքները. հանդիպում Գյումրու «Պրոգրես» համալսարանում
Սույն թվականի մարտի 18-ին «Ֆ. Ջեսափի անվ. դտախաղ» մրցույթի ազգային կառավարիչ Մարիաննա Եղիազարյանը հանդիպեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մի շարք բուհերի ուսանողության հետ: Մասնավորապես՝ Ջեսափի մրցույթի ներկայացման, մրցույթին մասնակցության պայմանների հետ ծանոթացման նպատակով տեղի ունեցավ սեմինար Գյումրու «Պրոգրես» համալսարանում: Տեղի ուսանողությունը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց Ջեսափի մրցույթի և միջազգային իրավունքն առավել խորն ու բազմակողմանի ուսումնասիրելու գաղափարի նկատմամբ: Նկատվում էր նոր գիտելիքի նկատմամբ մեծ ձգտում, ինչը միանշանակ արժանանում էր բուհի ռեկտոր պարոն Խաչատրյանի և դասախոսական կազմի աջակցությանն ու խրախուսանքին: