![]() |
|||
25.03.2010
Սեմինար Գավառի պետական համալսարանում
ՍԵՄԻՆԱՐ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
2010 թվականի մարտի 24-ին, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի աջակցությամբ Ֆ. Ջեսափի մրցույթի ազգային կառավարիչ Մարիաննա Եղիազարյանը, ՀԵԻԱ Երևանյան գրասենյակի իրավախորհրդատու Սոնա Հարությունյանը և ՀԵԻԱ Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի ներկայացուցիչ Ծովինար Աղեկյանը հանդիպեցին Գավառի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողության հետ։
Հանդիպման նպատակը վերջիններիս մասնակցությամբ սեմինարի անցկացումն էր։ Սեմինարի ընթացքում ուսանողներին ներկայացվեցին մրցույթը, մրցույթի պատմությունը, մրցույթի կանոնները, մասնակցության կարգը։ Սեմինարն ընթացավ ինտերակտիվ մեթոդով։ Ուսանողներն ունեյին մրցույթի հետ կապված իրենց հուզող բազմաթիվ և բազմաբնույթ հարցեր, որոնց պատասխանները կարողացան տեղում ստանալ։