![]() |
|||
25.03.2010
Հանդիպում և սեմինար Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի (ԵԿՏԱ) Գավառի մասնաճյուղում
2010 թվական մարտի 24-ին Ջեսափի մրցույթն այցելել էր Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի՝ իրավաբանական ֆակուլտետ ունեցող բուհեր։ Մարզային բուհեր այցելությունների նպատակը ՀՀ համապատասխան մարզերում առկա ինտելեկտուալ պոտենցիալը հայտնաբերելը և Ջեսափի մրցույթի շնորհիվ ու շրջանակներում ապագա իրավաբաններին օժանդակելը, աջակցելն է՝ վերջիններիս մոտ հետագա մասնագիտական աճ արձանագրելու նկատառումով։
ԵԿՏԱ Գավառի մասնաճյուղի դասախոսական անձնակազմը և ուսանողությունը ծանոթ չէին Ջեսափի մրցույթին՝ չնայած այն հանգամանքին, որ ԵԿՏԱ-ն (մայր բուհը) մասնակցել է մրցույթին։
Մրցույթը հետաքրքրություն առաջացրեց սենմինարի մասնակիցների շրջանում։ Կային ուսանողներ, ովքեր ուսումնասիրում էին միջազգային իրավունք, և մրցույթին մասնակցությունը նրանց կարծիքով առիթ է միջազգային իրավունքից կուտակած նրանց գիտելիքների պաշարն ընդլայնելու համար։