![]() |
|||
27.03.2010
Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանում կայացավ Ջեսափի մրցույթի ներկայացմանը նվիրված սեմինար
2010 թ.-ի մարտի 28-ին Ջեսափի մրցույթի ազգային կառավարիչ Մարիաննա Եղիազարյանը և ՀԵԻԱ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել էին Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարան։ Հանդիպման նպատակը բուհի իրավաբանական ֆակուլտետի ուսանողությանը, ղեկավար և դասախոսական անձնակազմերին Ջեսափի մրցույթը ներկայացնելը, մասնակցության կարգին ծանոթացնելն էր։
Ջեսափի մրցույթը հետապնդում է ՀՀ բուհերում խելացի, բանիմաց իրավաբան ուսանողներ հայտնաբերելու և նրանց՝ միջազգային իրավունքի մասնագետներ դառնալուն օժանդակելու նպատակ։ «Գիտելիք» համալսարանում՝ Սյունյաց թեմի առաջնորդ Եպիսկոպոս Աբրահամ Սրբազանի շնորհիվ առկա էին այսօրվա ուսանողին անհրաժեշտ բոլոր պայմանները։ Բուհը ամեն կերպ օժանդակում է իր ուսանողությանը՝ ողջունելով և աջակցելով նրանց յուրաքանչյուր նախաձեռնությունը։ Սյունյաց թեմի առաջնորդ Եպիսկոպոս Աբրահամ Սրբազանը բացառիկ նվիրումով է մոտենում տեղի ուսանողության կրթությանը՝ նոր որակ շնորհելով այդ կրթությանը։