![]() |
|||
02.04.2010
Ավստրալիայի Պետական Համալսարանի թիմը 2010 թվականի Ֆիլիպ Ս. Ջեսափի միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի գավաթակիր
Սույն թվականի մարտի 27-ին Ավստրալիայի Պետական Համալսարանի թիմը հաղթելով միջազգային մրցափուլի եզրափակիչում դարձավ 2010 թվականի Ֆիլիպ Ս. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի աշխարհի գավաթակիր։
Այս տարվա մրցույթի միջազգային մրցափուլին մասնակցեցին 127 թիմեր (105 մրցող և 22 ցուցադրական) աշխարհի 76 երկրներից։Սա մրցույթի պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է։
Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիան շնորհակալություն է հայտնում մրցույթի հովանավորներին, ազգային կազմակերպիչներին, մարզիչներին, դատավորներին, դատավորի օգնականներին, ԻՈՒՄԱ-ի ուսանող օգնականներին և հիմնական կամավորական անձնակազմին և բոլոր այն անձանց, ովքեր օգնել և օժանդակել են ևս մեկ հաջող մրցաշրջան կազմակերպելու և անցկացնելու գործում։
Շնորհավորում ենք բոլոր մասնակից թիմերին։