![]() |
|||
22.04.2010
Սեմինար Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում
ՍԵՄԻՆԱՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ (ԵԿՏԱ) ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ
Այսօր՝ ապրիլի 22-ին, Ջեսափի մրցույթն այցելել էր Շիրակի մարզի Գյումրի քաղաքի՝ իրավաբանական ֆակուլտետ ունեցող բուհեր։ Մարզային բուհեր այցելությունների նպատակը ՀՀ համապատասխան մարզերում առկա ինտելեկտուալ պոտենցիալը հայտնաբերելը և Ջեսափի մրցույթի շնորհիվ ու շրջանակներում ապագա իրավաբաններին օժանդակելը, աջակցելն է՝ վերջիններիս մոտ հետագա մասնագիտական աճ արձանագրելու նկատառումով։
ԵԿՏԱ Գյումրու մասնաճյուղի դասախոսական անձնակազմը և ուսանողությունը ծանոթ էին Ջեսափի մրցույթին։ ԵԿՏԱ Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Հրաչյա Մուրադյանը ողջունեց մրցույթին մասնակցության գաղափարը և իրենց բուհը ներկայացնող թիմին ամեն կերպ աջակցելու պատրաստակամություն հայտնեց։
Մրցույթը հետաքրքրություն առաջացրեց սենմինարի մասնակիցների շրջանում։