![]() |
|||
08.12.2007
Փաստաբանական գրավոր հմտություններին նվիրված սեմինար Ջեսափի մրցույթի մասնակիցների համար
Սույն թվականի դեկտեմբերի 8-ին ՀԵԻԱ Կենտրոնական գրասենյակում անցկացվեց «Փաստաբանական գրավոր հմտություններ» թեմայով սեմինար «2008թ.-ի Ֆիլիպ Ջեսափի միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլին գրանցված ինը թիմերի անդամների համար:
Սեմինարի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին մրցույթի հայցադիմումների կազմմանը Պաշտոնական կանոններով և դրանց ազգային հավելվածով ներկայացվող պահանջները, առաջարկվեցին այն մեթոդները, լեզվական ոճերը, որոնց կիրառումը կարող է նպաստել առավել որակյալ և մրցունակ հայցադիմումների կազմմանը: